00:12:03

Փաշինյանը պարգեւատրել է Ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ գլխավոր քարտուղարների պաշտոնակատարներին

16:38, 01 օգոստոս 2018 Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով պարգեւատրել է Ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ գլխավոր քարտուղարների պաշտոնակատարներին` Վազգեն Հարությունյանին եւ Էդգար Գեւորգյանին: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման հավելվածի 57-րդ եւ 57.1-րդ կետերը ու ֆինանսների նախարարության եւ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարների 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման դրական արդյունքները` Ֆինանսների նախարարության եւ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարների պաշտոնակատարներին պարգեւատրել 2018 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշմամբ հաստատված ֆինանսների նախարարության պահպանման ծախսերի «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածով՝ համաձայն հավելվածի»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30