00:00:00

Սոցապի աշխատակիցները նպաստառուներից պահանջել են գումար. հարուցվել է քրեական գործ

16:47, 01 օգոստոս 2018 Հասարակություն

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում քաղաքացիներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար գումար են պահանջել, ինչի կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ հաղորդում են ներկայացրել իրավապահ մարմիններին։ ՀՀ գլխավոր դատախազությունից  հայտնել են, որ նման հաղորդում ներկայացրել է 12 քաղաքացի, որից 10–ի հիման վրա հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետով եւ 312 հոդվածի 2–րդ մասով։ Ըստ քաղաքացիների բողոքի՝ տարվա մեջ մի քանի անգամ գումար են պահանջել իրենցից նպաստառուների ցուցակում ընդգրկված թողնելու համար։ Պահանջված գումարը կազմել է 2 միլիոն 350 հազար դրամ։ Նախաքննությունը իրականացնելու է քննչական կոմիտեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր