00:00:00

ՊՆ-ում մշակում են զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու կանոնակարգը եւ սկզբունքները

16:33, 01 օգոստոս 2018

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնում, հուլիսի 31-ին, հանդիպում է անցկացրել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը: ՊՆ-ից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՊՆ թեժ գծով եւ այլ աղբյուրներով ստացված բողոքները, ինչպես նաեւ ուսումնասիրվել են նախնական հետազոտության արդյունքները: Մշակվել են գործընթացի կանոնակարգման հիմնական սկզբունքները, որոնք կքննարկվեն բանակային զորամիավորումներում: Նախագծի մշակման նպատակով կուսումնասիրվի նաեւ հանրային դիրքորոշումը։ Հասարակական կազմակերպություններից, փորձագետներից, զինվորների ծնողներից եւ այլ շահագրգիռ անձանցից կարծիքներ ստանալու նպատակով կարվի լրացուցիչ հայտարարություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր