00:00:00

Բողոքի ակցիա «Սանիթեք» ընկերության գործունեության դեմ

16:12, 01 օգոստոս 2018

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նախաձեռնել է բողոքի ակցիա «Սանիթեք» ընկերության գործունեության դեմ։ Խմբակցության անդամները պնդում են, որ աղբահանման բնական ընթացքը ընկերությունը չի ապահովում: Խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 10 օր առաջ այցելել է ընկերություն, որտեղ խոստացել են, որ մեկ-երկու օրվա ընթացքում վիճակը էապես կկարգավորվի և աղբահանման բնականոն ընթացքը կապահովվի, բայց խնդիրը չի լուծվել: Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերության հիմնադիր, սեփականատեր, ղեկավար Նիկոլաս Թավիլը երեկ ներողություն էր խնդրել իրավիճակի համար հույս հայտնեց, որ որոշ մարդիկ կդադարեն օգտագործել «Սանիթեքի» գործոնը քաղաքական դիվիդենտներ շահելու հարցում և ներկայացրել այն պատճառները, թե ինչու է մայրաքաղաքում աղբը հավաքելու խնդիր առաջացել:
«Շատերն ասում են, թե «Սանիթեքը» ստեղծում է իր աղբավայրերը, մասնավորապես՝ Աջափնյակում: «Սանիթեքն» ինքն իրենով աղբանոց կամ աղբավայր չի ստեղծել: Մենք համագործակցում ենք պետական մարմինների հետ, օգտագործում ենք այն աղբավայրերը, որոնք արդեն ծառայել են որպես աղբավայր: Հիմա խնդիրների մասին. դրանք առաջացել են 2 շաբաթ առաջ, և հիմա աստիճանաբար լուծում ենք դրանք: Չեմ կարող ասել, որ 100 տոկոսով լուծել ենք, բայց կարգավորում ենք: Մեքենաների հետ կապված խնդիր ենք ունեցել, ունեցել ենք խնդիրներ պահեստամասերի հետ կապված:
Մեքենաները, որոնք օգտագործվում են Երևանում, եվրոպական ստանդարտներին են համապատասխանում, դրանք զգայուն մեխանիզմներ են: Մենք ունենք նոր մեքենաներ, պատվիրել ենք նորերը, որոնք շուտով կստանանք: Մենք ներդրում ենք 500-600 հազար դոլար, որ կարողանանք նոր մեքենաներ բերել: Բանակցում ենք նաև մեքենաները թարմացնելու ուղղությամբ: Շուտով կունենանք նաև նոր աղբամաններ: Ո՛չ լրագրողները, ո՛չ բնակիչները չեն պատկերացնում, թե օրվա ընթացքում ինչքան գումար ենք կորցնում վնասված աղբամանների պատճառով: 600 հազար դոլարի վնաս ենք ունեցել դրանց պատճառով: Այս պահին 8000-ից ավելի աղբամաններ կան, բայց նորերն ենք պատվիրել, աշխատում ենք որոշ մասը վերանորոգել ու նորերով թարմացնել»,- մանրամասնել էր նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր