00:00:00

Գյումրիում կհիմնանորոգվի 12 կմ ճանապարհ

15:19, 01 օգոստոս 2018

Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ այս տարի Գյումրիում կհիմնանորոգվի 12 կմ փողոց: Որոշ փողոցներ շահագործման կհանձնվեն դեկտեմբերին, մնացածը՝ արդեն հաջորդ տարի: Ընդհանուր 23.8 միլիոն եվրո ֆինանսավորմամբ Գյումրիում մեկնարկած փողոցաշինության ծրագրի ընթացքին ու առաջ եկած խնդիրներին տեղում ծանոթանալու համար օրերս Գյումրի էր այցելել բանկի տնօրենների խորհրդի անդամ Ֆրանց Վիկերսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, հիմնանորոգման աշխատանքների ձգձգումը կապված է բանկի ներքին ընթացակարգերի հետ: Ընդհանուր առմամբ, աշխատանքների ավարտի համար նախատեսված է 210 օր: ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրի շրջանակում նորոգվում են «Կումայրի» արգելոցի փողոցները: Ջիվանու, Շիրազի ու Վարպետաց փողոցներում ավարտված են ստորգետնյա կոմունիկացիոն համակարգի տեղադրման աշխատանքները: Ինչպես Ռուսթավելի, այնպես էլ այս փողոցներում վերգետնյա համակարգեր չեն լինելու: Ծրագրով նախատեսված են նաև երեք հրապարակի նորոգման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր