00:00:00

ԱՄՆ Կոնգրեսի 48 անդամ կոչ է արել Թրամփ-Փաշինյան հանդիպում կազմակերպել

14:19, 01 օգոստոս 2018

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնած նամակը, որին աջակցել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի և հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավարները և որը ստորագրել է Կոնգրեսի 48 անդամ, երեքշաբթի ուղարկվել է նախագահ Դոնալդ Թրամփին: Նամակը կոչ է անում ԱՄՆ առաջնորդին հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայ-ամերիկյան երկխոսությունը և երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու ջանքերի շրջանակում: Այդ մասին հայտնում է asbarez.com-ը: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներին և բոլոր նրանց, ովքեր միացել են այդ նամակին, մասնավորապես՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին և անդամ Էլիոթ Էնգելին, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Դևին Նունյեսին և հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆին: Մենք միանում ենք մեր օրենսդիր ընկերներին՝ բարձր մակարդակով երկխոսություն և երկկողմ առաջնահերթությունների լայն շրջանակում կոնկրետ համագործակցություն խթանելով՝ հատուկ ուշադրություն դարձնելով փոխշահավետ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման վրա»,- ասել է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը: Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարները կոնգրեսականների շրջանում ստորագրահավաք են սկսել նամակի համար, որով կոչ են անում նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակում: «Պարո՛ն նախագահ, մենք կոչ ենք անում Ձեզ հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու համար ԱՄՆ այցի ընթացքում»,- ասվել է կոնգրեսականների նամակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր