00:00:00

Դավիթ Հարությունյան-Գեւորգ Կոստանյան վեճը դուրս է եկել ԱԺ տարածքից․ «Հրապարակ»

12:50, 07 մարտ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ծագած Դավիթ Հարությունյան-Գեւորգ Կոստանյան վեճը դուրս է եկել ԱԺ տարածքից։ Կոստանյանի քավոր, հոր հետ ջերմ հարաբերություններ ունեցող Դավիթ Հարությունյանը դժգոհել է «վերեւում», թե սա չտեսնված-չլսված վերաբերմունք է իր նկատմամբ, սակայն նրան հասկացրել են, որ նորմալ է։ Ըստ ամենայնի, Դ․ Հարությունյանը կհրաժարվի վեճի առարկա ձեւակերպումից եւ կընդունի Կոստանյանի տարբերակը։ Այն է՝ մարդուն, որի արարքի համար 1 տարուց պակաս ազատազրկում է սահմանված, չի կարելի կալանավորել միայն այն պատճառով, որ քննիչի կանչով չի ներկայացել նախաքննական մարմնին։

Հարությունյանը կողմ է կալանավորմանը, Կոստանյանի մոտեցումն ավելի հումանիստական է եւ կոնվենցիաներին համահունչ։ Ի դեպ, այս վեճը ՀՀԿ-ականները քննարկել են, Կոստանյանը պնդել է, որ ինքն աշխատելու է կոշտ մեթոդներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30