00:00:00

Ապօրինի ծառահատում Արծվաբերդում. 200 խմ վառելափայտը թաքցրել են Գեղարքունիքի մարզում

20:07, 28 հունիս 2018 Իրավական

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ 36-ամյա Արթուր Ս.-ն, 55-ամյա Պարգեւ Ա.-ն եւ Սասուն Ղ.-ն մայիս ամսից մինչեւ հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում «Արծվաբերդի» անտառտնտեսության «Թուրքի ձոր» կոչվող տարածքից ապօրինի հատել են 70 հատ տարբեր տրամագծերի եւ տարբեր տեսակի թաց կանգուն ծառեր՝ շուրջ 200 խ/մ եւ տեղափոխել Գեղարքունիքի մարզի Թթուջուր համայնքին հարակից սարամաս: Ոստիկանությունից հայտնում են, որ Արթուր Ս.-ն եւ Պարգեւ Ա.-ն հրավիրվել են Տավուշի բաժին, տվել խոստովանական բացատրություններ: Միաժամանակ հայտնել են, որ հունիսի 26-ին «Թուրքի ձոր» կոչվող տարածքում ապօրինի հատել են 4 հատ տարբեր տրամագծերի թաց կանգուն ծառեր, իսկ ստացված շուրջ 10 մ/խ փայտանյութը թաքցրել են նշված տարածքում: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր