00:00:00

Կարեն Կարապետյանը հեռանում է

14:01, 25 հունիս 2018

Irakanum.am-ը իր հրապարակումներից մեկում գրել էր, որ ՀՀԿ առաջին փոխնախագահ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստվում է լքել ՀՀԿ-ն։ Ավելի ուշ ArmLur.am-ը գրեց, որ հինգշաբթի օրը կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից, եւ նրա այդ հայտարարությունն ընդունվել է ի գիտություն: Irakanum.am-ը ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխատու Ռուբեն Թադեւոսյանից հետաքրքրվեց, ի վերջո Կարեն Կարապետյանը հրաժարվել է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից եւ կուսակցության անդամակցությունից։ Թադեւոսյանը հարցին չպատասխանեց, փոխարենը խորհուրդ տվեց հետեւել ՀՀԿ փոխնախագահներից Արմեն Աշոտյանի հայտարարությանը։ Խոսքը Աշոտյանի ֆեյսբուքյան գրառման մասին է, որը մեջբերում են ամբողջությամբ։ «Արձագանքելով որոշ լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկությունների՝ հայտնում եմ, որ ՀՀԿ նախագահի տեղակալների ընտրության խնդիրը գտնվում է բացառապես ՀՀԿ խորհրդի իրավասությունների շրջանակներում, որի մոտակա նիստի օրակարգում չեմ բացառում նման հարցի ներառում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր