00:00:00

Յոթ զոհ, 180 հազար տարհանված. Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում

23:06, 28 հոկտեմբեր 2026 Աշխարհ

 

 

Հնդկաստանում հզոր փոթորիկի զոհ է դարձել յոթ մարդ, ևս , 180 հազար մարդ տարհանվել է, տեղեկացնում է The Indian Express-ը:

Նշվում է, որ Անդհրա-Պրադեշ և Օդիշա նահանգներում լայնածավալ միջոցառումներ են ծավալվել` ժամանակավոր կացարաններ 85 հազար մարդու համար և գեներատորների առաքում ջրի մատակարարման համար:

«4 շրջանում դասերը դադարեցվել են»,–հայտնում է աղբյուրը:

Հաղորդվում է նաև, որ փոթորկի պատճառով Վիջայավադայի և Վիշակհապատնամի օդանավակայաններում 21 չվերթ է չեղարկվել։ Քամու արագությունը հասնում է 150 կմ/ժ–ի։ Օդերեւութաբանները զգուշացնում են հեղեղումների վտանգի մասին:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր