00:00:00

Էրդողանն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայում պատերազմը, Հորմուզի նեղուցում իրավիճակն ու Եմենի ճգնաժամը

23:55, 28 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային ճգնաժամերը։ Հիմնական թեմաներից էին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, Հորմուզի նեղուցում իրավիճակն ու Եմենում իրադարձությունների զարգացումը, հոկտեմբերի 28-ին հայտնել են Թուրքիայի նախագահի վարչակազմից։

Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական գործընթացի վերսկսմանը նպաստելու և պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերին աջակցելու՝ Անկարայի պատրաստակամության մասին։ Թուրքիան պատրաստ է մասնակցելու դիվանագիտական նախաձեռնություններին, որոնք թույլ կտան կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։

Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում իրավիճակը։ Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Մեքքայի պաշտպանական դաշինքի շրջանակում ուշադիր հետևում է Հորմուզի նեղուցում և Եմենում իրավիճակի զարգացմանը և հանդես է գալիս ծագող խնդիրների դիվանագիտական կարգավորման օգտին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր