00:00:00

Փլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. տուժածներ կան

21:25, 28 հոկտեմբեր 2026 Պատահարներ

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով մեկ հոգու փլատակներից դուրս են բերել, տեղափոխել հիվանդանոց, մյուսին էլ, ով տարեց կին է, փորձում են դուրս բերել։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից էլ քիչ առաջ հայտնեցին՝ Երևանի Երվանդ Օտյանի փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլուզման հետևանքով կան տուժածներ։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր