Ռուսաստանն ավելի շատ տարածքների նկատմամբ է վերահսկողություն սահմանում հատուկ ռազմական գործողության գոտում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Օրեցօր Ռուսաստանն ընդլայնում է իր ազատագրած տարածքները, շարունակում է նաև եռակողմ բանակցությունները՝ ուղղված հակամարտության կարգավորմանը՝ այդ ընթացքում հաղթելով մարտի դաշտում, և այս ակնհայտ է բոլոր ռազմական փորձագետների, այդ թվում՝ նույնիսկ Կիևի վարչակարգի ներկայացուցիչների համար», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Վեստի» լրատվական ծառայության հարցին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն այս մեկնաբանությունը տվել է ի պատասխան Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու հայտարարության, թե Ռուսաստանը համաձայն է բանակցությունների, քանի որ անկարող է հաղթել մարտի դաշտում։
«Պարոն Սիկորսկին, ինչպես երևում է, տեղյակ չէ իրականությունից», - խոսքը եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել էր, որ Մոսկվան պատրաստ է վերսկսել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտնել էր, որ բանակցությունները նոյեմբերին կարող են անցկացվել Աբու-Դաբիում։