00:00:00

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»

09:54, 29 հոկտեմբեր 2026 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն անցան բացառապես լարված, անհավասար և աննախադեպ ճնշումներով ուղեկցվող միջավայրում։ Իշխանության կողմից գործադրվող տոտալ ճնշումների, թիրախային կալանավորումների, վարչական ռեսուրսի անդադար կիրառման և արհեստական խոչընդոտների հետևանքով ստեղծ ված իրավիճակում իշխող ուժին, մեծ հաշվով, հաջողվել էր հասնել նրան, որ բազմաթիվ համայնքներում ՔՊ-ն ընտրություններին մասնակցեց միայնակ։

Այս ճնշող ֆոնին ընդդիմադիր դաշտի տարածքային կառույցների մեծ մասը, բնականաբար, խուսափում էր մասնակցությունից՝ հասկանալով, որ ստեղծված պայմաններում իր տեղական ռեսուրսը անհավասար պայքար պետք է մղի պետական մամլիչ մեքենայի դեմ։ Այնուամենայնիվ, եղան համայնքներ, որտեղ ընդդիմադիր կուսակցություններ մասնակցություն ունեցան, այդ թվում՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը մասնակցեց վեց համայնքում և բոլորում հաղթահարեց ընտրական շեմը։ Մասնավորապես, «Ապրելու երկիրը» Մեղրիում գրանցել է 18,82 %, Դիլիջանում՝ 16,24 %, Արթիկում՝ 8,84 %, Ջերմուկում՝ 7,20 %, Գորիսում՝ «Ապրելու քվե» դաշինքով 6,41 %, Մարտունիում՝ 4,81% արդյունքներ:

 Հավելենք, որ առաջիկայում՝ նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաև մի շարք այլ համայնքներում, այդ թվում՝ Նոյեմբերյանում և Կապանում, որտեղ ևս «Ապրելու երկիր» կուսակցությունն արդեն իսկ առաջադրվել է և մասնակցություն է ունենալու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր