00:00:00

Հրայր Թովմասյանը ցմահ պաշտոն կստանա․ «Ժողովուրդ»

14:05, 06 մարտ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սպասվում է, որ ՍԴ նախագահ կարող է ընտրվել ՀՀ արդարադատության նախկին նախարար, նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանը, որին խորհրդարանն ընտրել է ՍԴ անդամ: Հատկանշական է փաստը, որ Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ դարձավ, իսկ հետո ՍԴ նախագահ կընտրվի հին սահմանադրության պայմաններում. Սահմանադրության՝ ՍԴ-ին վերաբերող հոդվածներն ուժի մեջ կմտնեն ապրիլից: Նոր սահմանադրության համաձայն` ՍԴ անդամ ընտրվում են 12 տարի ժամկետով, իսկ ՍԴ նախագահ՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի:

Մինչդեռ հին սահմանադրության համաձայն` ՍԴ անդամն ու ՍԴ նախագահը կարող են պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը: Եւ հիմա Գ. Հարությունյանի հրաժարականն արագացնելով` իշխանությունները Հ. Թովմասյանին գրեթե ցմահ պաշտոնավարելու հնարավորություն են ընձեռել. Թովմասյանն այժմ 48 տարեկան է, եւ ստացվում է` առաջիկա 17 տարին կարող է հանգիստ լինել, որ ապագան ապահովված է:

Մեկ փաստ էլ. մինչեւ ՍԴ անդամ դառնալը ՀՀԿ-ական եղած Հ. Թովմասյանը ժամանակին անդամակցել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր