00:00:00

Սերժ Սարգսյանը համաձայնել է. Մարտի 1-ի գործով հետաքրքիր զարգացումներ կլինեն. «Ժողովուրդ»

13:52, 06 մարտ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ առաջիկա ամիսներին Մարտի 1-ի գործի հետ կապած հետաքրքիր զարգացումների ականատես լինենք: Միգուցե ստեղծվի նոր փաստահավաք խումբ` իհարկե, նոր կազմով, նոր լիազորություններով, կամ, միգուցե, ՀՔԾ-ն նախկին փաստահավաք խմբի զեկույցների հիման վրա կոնկրետ քայլեր անի: Ակնհայտ է, որ առանց Սերժ Սարգսյանի համաձայնության ո՛չ ԱԺ լսումները կանցկացվեին, ո՛չ էլ ԱԺ հայտարարության նախագծի քննարկումներին ՀՀԿ-ն համաձայնություն կտար: Եվ ուրեմն, եթե Սերժ Սարգսյանը համաձայնել է կրկին անդրադառնալ այս թեմային, նշանակում է՝ առաջիկայում որոշակի տեղաշարժի կարելի է ականատես լինել: Նախկին փաստահավաք խմբի անդամներից Անդրանիկ Քոչարյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, թե քաղաքական դաշտում փոփոխություններ են տեղի ունենում. նոր պաշտոնյաներ են նշանակվում, հույս ունի, որ դա ինչ-որ կերպ կնպաստի գործի տեղաշարժին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30