00:00:00

Հայաստան է եկել նախագահ դարձած ընկերոջ կողքին լինելու. «Հրապարակ»

13:37, 06 մարտ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 2-ի երեկոյան Սերժ և Ռիտա Սարգսյանները ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանի և այս օրերին Հայաստանում գտնվող բրիտանահայ գործարար և բարերար Վաչե (Բոբ) Մանուկյանի ու յուր տիկնոջ հետ ճաշել, շնորհավորել են Արմեն Սարգսյանին` ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Վաչե Մանուկյանն ու Արմեն Սարգսյանն անչափ մտերիմ են, ժամանակին Վաչե Մանուկյանն է նպաստել Արմեն Սարգսյանի՝ Լոնդոնում հաստատմանը։ Նա տարիներ շարունակ հոգում է Քեմբրիջ և Հարվարդ մեկնող հայ շնորհալի ուսանողների վարձավճարները։ Վ. Մանուկյանին է, ի շարս այլ ֆոնդերի, պատկանում նաև «HSBC-Հայաստան» բանկի բաժնետոմսերի 30 տոկոսը։ Նա նաև Լոնդոնի Թագավորական օպերային թատրոնի գլխավոր հովանավորն ու պատվավոր անդամն է։ Հիմա էլ Հայաստան է եկել` նախագահ դարձած ընկերոջ կողքին լինելու, նրա հաջողությունը կիսելու: Ի դեպ, Վ. Մանուկյանը, որ արմատներով Բեյրութից է, Արմեն Սարգսյանի կողքին էր նաև վերջինիս Բեյրութ կատարած այցի ժամանակ: Եթե սրան հավելում ենք, որ հայ բարերարի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջրերը երբեք նույն առվով չեն հոսել, ապա երրորդ և չորրորդ նախագահների կողքին նրա ներկայությունը բավականին խոսուն է դառնում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր