00:00:00

«Չանեք այդ բանը». Արմեն Սարգսյանը ոգևորված չէ նախագահին բնորոշ ատրիբուտներից. «Իրատես»

12:59, 06 մարտ 2018 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն առանձնապես ոգևորված չէ, որ իրեն այսուհետ ուղեկցելու է անվտանգության աշխատակիցների ստվար խումբ` ավտոմեքենաների կորտեժով, հարց, որն անմիջապես քննարկվել-լուծվել է նրա ընտրությունից վայրկյաններ անց: Նախընտրական ողջ ընթացքում նա մերժել է բոլոր այդ կարգի առաջարկները, հանդիպումների գնացել մեն-մենակ: Իսկ Գյումրի կատարած այցի ժամանակ քաղաքի մատույցներում իրեն ողջունելու կանգնած մարզպետ-քաղաքապետ-պաշտոնյաներին, որոնք նրան աղ ու հաց տալուց հետո ցանկացել են նաև ուղեկցել, խնդրել է «չանել այդ բանը», իսկ երբ այցելել է Գյումրու դպրոցներից մեկը, տեսել է, որ ոստիկաններ կան կանգնած, անչափ զարմացել է: Ի դեպ, այս օրերին որոշվում է նաև, թե որտեղ է ապրելու նոր նախագահը՝ կառավարական առանձնատա՞նը, թե՞ Կոզեռնի թաղամասի իր հարմարավետ տանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր