00:00:00

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Լեո Սարկիսյանի մահվան կապակցությամբ

00:04, 16 հունիս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ձայնը լրատվական ծառայության «Աֆրիկայի երաժշտության ժամը» հաղորդման երկար տարիների պրոդյուսեր, մեծ երաժշտասեր և մարդասեր Լեո Սարկիսյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Լեո Սարկիսյանն իր տեսակով մարմնավորում էր այն համամարդկային արժեքները և պատկերացումները, որ չի կարելի անտեսել գեթ մեկ անհատի, ազգի և առավել ևս մայրցամաքի ձեռքբերումներն ու ներդրումը մարդկության զարգացման գործում: Մարդ, որին հաջողվեց տասնամյակների աշխատանքի շնորհիվ աֆրիկյան երաժշտությունը բարձրացնել համաշխարհային բեմ և գերել միլիոնավոր մարդկանց սրտերը Աֆրիկայում և աշխարհի այլ անկյուններում: Վստահ եմ, որ Լեո Սարկիսյանի լեգենդը դեռ երկար կապրի՝ մեր սրտերում վառ պահելով հավասարության, փոխադարձ հարգանքի և սիրո կանթեղը: Իմ ցավակցությունն եմ հայտնում մաեստրոյի հարազատներին, Ամերիկայի Ձայնը լրատվական ծառայության ողջ անձնակազմին, ինչպես նաև նրա բոլոր երկրպագուներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր