00:00:00

Արման Բոշյանը նշանակվել է Սոցիալական ապահովության ծառայության պետ

20:46, 15 հունիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արման Բոշյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արման Բոշյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ»,-ասված է որոշման տեքստում։ Հիշեցնենք, որ նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Հովհաննես Սահակյանը: Նա սակայն, հունիսի 5-ին ուղերձ է հղել՝ ամփոփելով իր աշխատանքը վերջին 9 ամիսների ընթացքում և տեղեկացրել է պաշտոնից հրաժարվելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր