Էջմիածնում մի խումբ քաղաքացիներ ցույց են անցկացնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով:
Ցուցարարները Էջմիածնում երթ են անցկացրել, որից հետո հավաքվել են քաղաքապետարանի դիմաց` պահանջելով քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը:
Բողոքի ակցիային մասնակցում են նաև քաղաքացիներ նաեւ Երևանից` «Երևանը ձեզ հետ է» պաստառներով:
Օրերս խնդրին անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ում լրագրողները խնդրեցին մեկնաբանել իր որդու` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջը: Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, որ Կարեն Գրիգորյանին ընտրել է ժողովուրդը, որը կարող է նաև հրաժարականի պահանջ ներկայացնել:
https://www.youtube.com/watch?v=hC3ks80Cszk