00:00:00

Մարգարիտա Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը միասին ճաշել են

21:58, 14 հունիս 2018

«Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը  եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը միասին ճաշել են։ Այս մասին Սիմոնյանը հայտնել է Թվիթերի իր էջում՝ կից լուսանկար հրապարակելով․ «Հենց հիմա ճաշում ենք Փաշինյանի հետ: Երեկ նա հարցազրույց է տվել մեր հեռուստաալիքին, իսկ հիմա ճաշի սեղանի շուրջ ես խմեցի  ռուս-հայկական բարեկամության կենացն ու հետաքրքրվեցի՝ ինչ է նա մտածում դրա շուրջ: Նա ասաց, որ հիմա հարաբերությունները կլինեն ավելի լավ, ոչ թե ավելի վատ: Եվ նա վստահ է, որ դրանք արդեն լավացել են: Հենց դրա կենացն էլ խմեցինք»,-գրել է Սիմոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր