00:00:00

Տատյանա Կիմն այլևս «Wildberries»-ի գլխավոր տնօրենը չէ

17:08, 21 նոյեմբեր 2026 Հասարակություն

«Wildberries» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում Տատյանա Կիմին փոխարինել է Ալեքսեյ Կուլիկովը։ Այս մասին են վկայում Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի տվյալները

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Տատյանա Կիմը զրկվել է ընկերության անունից առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձի լիազորություններից և դուրս է եկել հիմնադիրների կազմից։

«ԲԻՐ-Անալիտիկ» տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Կուլիկովի նշանակումը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին։ Նա միաժամանակ «Դիջիկո» գովազդային գործակալության և «ՎԲ Ինժինիրինգ» ընկերության գլխավոր տնօրենն է։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ «Տոմ» և «Գալո» փակ ներդրումային բաժնետիրական հիմնադրամները ձեռք են բերել RWB ՍՊԸ-ի՝ «Wildberries & Russ» միավորված ընկերության կապիտալի 30 տոկոսը։

Մասնավորապես, «Տոմ» հիմնադրամը ստացել է RWB-ի կապիտալի 17,5 տոկոսը, իսկ «Գալոն»՝ 12,5 տոկոսը։ Գործարքի արդյունքում «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի բաժնեմասը 65 տոկոսից նվազել է մինչև 45 տոկոս, իսկ «Ստինն» ՍՊԸ-ինը՝ 35 տոկոսից մինչև 25 տոկոս։

RWB-ի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն 2024 թվականից ընդգրկված է RWB խմբում, իսկ ընկերության ամբողջ գործառնական գործունեությունը փոխանցվել է խմբի հիմնական ընկերությանը։

Ըստ հաղորդագրության՝ էկոհամակարգի ձևավորման ընթացքում խումբը ձեռք է բերել նոր ընկերություններ, մինչդեռ «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն պահպանել է խմբի որոշ ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը։ Հետևաբար, ընկերության գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդի դրա գործառնական գործունեության վրա։

Միևնույն ժամանակ, Տատյանա Կիմը շարունակելու է զբաղվել RWB խմբի ռազմավարական զարգացմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր