00:00:00

Դավիթ Սիմոնյանը նոկաուտով հաղթել է անգլիացի մրցակցին և ապահովել Հայաստանի առաջին մեդալը

15:51, 21 նոյեմբեր 2026 Սպորտ

Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականն ապահովել է առաջին մեդալը։ ՀԲՖ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 90 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը քառորդ եզրափակիչում նոկաուտով առավելության է հասել անգլիացի Էմանուել Կարգբոյի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, հաղորդում է armsport.am-ը

Մենամարտի սկզբում Կարգբոն բավականին ակտիվ է գործել, սակայն հայ մարզիկն արագ իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը։ Մեկնարկից դեռ մեկ րոպե չանցած՝ Սիմոնյանի հարվածաշարից անգլիացի բռնցքամարտիկը ցնցվել է, իսկ աջ կողային հարվածից հետո հայտնվել ռինգի հատակին։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 21-ին, կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարի մեջ կմտնի Հայաստանի ընտրանու ևս 4 ներկայացուցիչ

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-23 հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 9 բռնցքամարտիկով, իսկ Սիմոնյանի համար սա երկրորդ հաղթական մենամարտն էր ստուգատեսում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր