00:00:00

«Խաղաղության» անվան տակ հերթական զիջումը ժողովրդին որպես հաղթանակ ներկայացնել չի ստացվելու․ Արթուր Միքայելյան

16:33, 21 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը  Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին է արձագանքել․

«Նիկոլ Փաշինյանի խոստումը ընդամենը 2 օրվա կյանք ունի։

Նոյեմբերի 18-ին խոստանում էր Սահմանադրության ընդունումից հետո հեռանալ պաշտոնից, իսկ երկու օր անց արդեն խոսում էր հաջորդ ընտրություններին չառաջադրվելու մասին։

Սրանք լրիվ տարբեր բաներ են։

Մենք կողմ ենք իրական, երաշխավորված խաղաղությանը, բայց դեմ՝ «ալիևյան սահմանադրությանը»։

Խաղաղության անվան տակ հերթական զիջումը ժողովրդին որպես հաղթանակ ներկայացնել չի ստացվելու։

Ստի ոտը կարճ է, իսկ այս դեպքում՝ ընդամենը երկու օրվա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր