Մի՛ թող, որ չասված խոսքերն ու չհաղթահարված վիրավորանքները խլեն քեզնից այն ժամանակը, որը կարող էիր անցկացնել սիրելիիդ հետ, նշում է Տեր Մովսես քահանա Սահակյանը։
Տեր Հոր կոչն է մի կողմ դնել հպարտությունն ու անել առաջին քայլը։
«Կարոտո՞ւմ ես մեկին, ում հետ այլևս չես խոսում… երբեմն մեզ բաժանում են ոչ թե կիլոմետրերը, այլ չասված խոսքերը, վիրավորանքն ու հպարտությունը։ Եվ մինչ սպասում ենք, որ առաջին քայլն անի դիմացինը, օրերն անցնում են, իսկ մենք ավելի ենք հեռանում իրարից։
Բայց ի՞նչ կլինի, եթե այս անգամ դու անես առաջին քայլը։ Եթե մի կողմ դնես հպարտությունդ ու փորձես վերականգնել այն կապը, որն իսկապես թանկ է քեզ համար։
Մի՛ թող, որ չասված խոսքերն ու չհաղթահարված վիրավորանքները խլեն քեզնից այն ժամանակը, որը կարող էիր անցկացնել սիրելիիդ հետ։ Այդ ժամանակը ետ չի գալու:
Իսկ դու կարո՞ղ ես առաջին քայլն անել դեպի հաշտություն»,- ընդգծել է Տեր Մովսեսը։