00:00:00

ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

11:26, 07 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի։

Նման կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2012 թվականի հունվարի 10-ի «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ Կ-3-Լ կարգադրությամբ հաստատված կարգի 7-րդ կետի «ա» ենթակետը՝ կարգադրում եմ՝

1. Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ անցկացնել ծառայողական քննություն՝ նրա պարտականությունների կատարմանն ու գործունեությանն առնչվող հարցերի պարզաբանման, ինչպես նաև կարգապահական տույժ կիրառելու հիմքերի առկայությունն ուսումնասիրելու նպատակով։

2․ Հաստատել ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմը՝ համաձայն հավելվածի։

3․ Հանձնաժողովին՝ ծառայողական քննությունն անցկացնել քսանօրյա ժամկետում։

4․ Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությանը՝ Հանձնաժողովին տեղեկացնել սույն կարգադրության վերաբերյալ»,-նշված է կարգադրության տեքստում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր