Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր Բեռլինում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ռուսաստանին կոչ է արել հաջորդ շաբաթ Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում ցույց տալ, որ լրջորեն է տրամադրված հրադադարի և խաղաղության համաձայնագրի հարցում, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Նա նշել է, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների բանակցությունների նոր փուլը «ճիշտ քայլ է»՝ մարտական գործողությունները դադարեցնելու համար։ Մերցը նաև ընդգծել է, որ գործընթացին պետք է մասնակցի նաև Եվրոպան։
«Բայց Ռուսաստանը վերջապես պետք է լրջորեն ներգրավվի հրադադարի և դրան հաջորդող խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում։ Մինչև օրս դրա որևէ նշան չեմ տեսել»,-ասել է Գերմանիայի կանցլերը։
Նշենք, որ նոյեմբերի 10-ին և 11-ին Աբու Դաբիում կայանալիք հանդիպումը փետրվարից ի վեր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առաջին ուղիղ բանակցությունները կլինեն։