00:00:00

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց․ մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ ԱՆ

23:06, 03 նոյեմբեր 2026 Առողջություն

 

 

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Նախարարությունից հայտնում են, որ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսն այս պահին վիրահատվում է, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուշիի ոլորաններում բшխվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը. կա 8 զոհ, 3 վիրավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր