00:00:00

Եվրոպայի հետ անվտանգության շուրջ երկխոսություն վաղ, թե ուշ ծավալվելու է․ Պեսկով

19:08, 03 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

«Ռուսաստանը վաղ, թե ուշ ստիպված է լինելու երկխոսության մեջ մտնել եվրոպական երկրների հետ՝ Եվրոպայում անվտանգության ապագա ճարտարապետության վերաբերյալ, բայց առաջին հերթին պետք է հասկանալ՝ ում հետ այդ երկխոսությունը վարել»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ "Вести"-ին տված հարցազրույցում։

«Վաղ, թե ուշ, իհարկե, եվրոպացիների հետ երկխոսություն պահանջվելու է, քանի որ խոսք է գնալու Եվրոպայի անվտանգության ապագա համակարգի մասին, ինչը կարգավորման անքակտելի բաղադրիչներից է, բայց կարևոր է հասկանալը, թե ում հետ երկխոսել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ եվրոպացիները արդեն շատ երկար ժամանակ է՝ չեն կարողանում որոշել, թե իրենցից ով իրավունք ունի երկխոսության մեջ մտնել Ռուսաստանի հետ։

«Նրանք դրա համար պետք է թույլտվություն խնդրեն մեկը մյուսից»,- հավելել է Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի գնահատմամբ՝ Եվրոպայում դեռ երկար ու բարդ պրոցեսներ կընթանան, մինչև հաջողվի ընտրել նրանց, ովքեր իրավասություն կունենան բանակցել Ռուսաստանի հետ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր