00:00:00

Լուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակել

21:46, 03 նոյեմբեր 2026 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակել։ Բելառուսի ղեկավարի կարծիքով՝ Թրամփը ի վիճակի կլիներ աշխուժացնել կազմակերպության աշխատանքը և բազմաթիվ նոր նախաձեռնություններ առաջարկել։

Բելառուսի նախագահի հայտարարության տեսագրությունը հրապարակել է պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул первого» թելեգրամյան ալիքը։

«Ես ախր թրամփական եմ։ Ես նրան հրապարակավ աջակցում եմ ընտրություններում։ Հենց նրան էլ պետք է ՄԱԿ-ի ղեկավար նշանակել։ Նա այնտեղ արագ կաշխուժացնի այդ ճահիճը։ Նա մեզ այնքան նախաձեռնություններ կառաջարկի»,- հայտարարել է Լուկաշենկոն Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովի շրջանակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր