00:00:00

Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են

18:08, 18 հոկտեմբեր 2026 Սպորտ

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի բոլոր 4 անդամները դուրս են եկել աշխարհի առաջնության եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։

Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում հավաքեց 14.633միավոր ու դուրս եկավ եզրափակիչ: 

Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը օղակներ վարժությունում եզրափակիչ դուրս եկավ` հավաքելով 14.233 միավոր: 

Նժույգ-թափերի վարժության եզրափակիչում են Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը (14.933 միավոր) ու աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը (14.733 միավոր):

Նժույգ-թափերի ու օղակների եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 24-ին, իսկ հենացատկինը` հոկտեմբերի 25-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր