Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի նախագահի տեղակալը: Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- ասել են կառույցից։