00:00:00

Դաժան ծեծկռտուք «Փակ շուկայում»․ ի՞նչ առնչություն ունի Նենսի Փելոսին․ պատմում է ականատեսը

12:09, 18 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Նախօրեին «Փակ շուկայի» տարածքում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս մասին Իրականում.am-ին հայտնել է ականատեսը, որը խնդրել է չհրապարակել իր անունը։

Ականատեսի խոսքով՝ ծեծի ենթարկված երիտասարդի անունը Սերոբ է։ Դեպքի վայր է ժամանել շտապօգնության բրիգադը, սակայն երիտասարդը հրաժարվել է հոսպիտալացումից։ Ավելի ուշ ժամանած ոստիկանները ներկաներին խնդրել են հեռանալ։

Մեր զրուցակիցը տեղյակ չէր, թե ինչից է սկսվել միջադեպը, սակայն նշեց, որ լսել է հայհոյանքներ, և այդ ընթացքում հնչել է նաև Հայաստան ժամանած Նենսի Փելոսիի անունը։ Այնուհետև, նրա խոսքով, ծեծկռտուքի մասնակիցներից մեկը զենք է պարզել, ինչից հետո մարդիկ խուճապահար վազել են տարբեր ուղղություններով։ Կրակոցներ չեն հնչել։

«Երևան Սիթիի» անվտանգության բաժնի ներկայացուցիչ Սամվել Ստեփանյանը Իրականում.am-ին հայտնեց, որ միջադեպը հարթել են իրենց աշխատակիցները։ Զենքի մասին տեղեկությունը նա ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց։ Հարցին, թե արդյոք հնարավոր է տրամադրել տեսախցիկների տեսագրությունները, Ստեփանյանը պատասխանեց, որ դեպքը տեղի է ունեցել տեսախցիկների տեսադաշտից դուրս գտնվող հատվածում։

Իրականում.am-ը կապ հաստատեց նաև ոստիկանության լրատվական բաժնի հետ։ Այնտեղից մեզ հայտնեցին, որ փոքր միջադեպ է եղել, սակայն դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը դեռևս պարզված չեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր