«Հրապարակ» թերթը գրում է. Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչարյանն իր ղեկավարած մարզում վհուկների որս է իրականացնում։ Չնայած ընտրություններն արդեն անցյալում են, երբ մարզպետը խոշորացույցով հայտնաբերում ու պատժում էր հակաիշխանականներին` ազատում էր աշխատանքից կամ այլ մեթոդներով պատժում: Սակայն հիմա էլ է շարունակում, գյուղեգյուղ ընկած, հակաիշխանականներին հայտնաբերելու եւ դատաստան տեսնելու գործը։Նրա գործողություններն անգամ սեփական թիմակիցների շրջանում են դժգոհություն բարձրացրել: Վերջիններս կարծում են, որ այս քայլերով մարդկանց ավելի են տրամադրում իշխանության դեմ: Մարզպետին փորձել են բարեկամաբար հասկացնել, որ կանգ առնի, քաղաքականությունից հետո էլ կյանք կա։