00:00:00

Կոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ Դանիելյան

18:53, 21 սեպտեմբեր 2026 Հասարակություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախ պարզաբանումներ հանճարեղներից։

Պլատոն․ «Երաժշտության մեջ տեղի ունեցող փոփոխությունները երբեք չեն լինում առանց պետության կարևորագույն օրենքների փոփոխության»։

Արիստոտել․ «Երաժշտությունն ունի հոգու բնավորությունը ձևավորելու ուժ»։

Կոնֆուցիոս․ «Եթե ուզում ես իմանալ, թե ինչպես է կառավարվում երկիրը և ինչպիսին են նրա բարքերը, ունկնդրիր նրա երաժշտությանը»։

Շոպենհաուեր․ «Երաժշտությունը պարզապես արվեստ չէ․ այն արտահայտում է աշխարհի ներքին էությունը»։

Հիմա զոռնայի մասին

«Զուռնա» անվան պատմությունը սովորաբար կապվում է պարսկերեն surnāy (سُرْنای) ձևի հետ։ Թուրքական zurna ձևը այս անվան պատմականորեն ձևավորված տարբերակներից է։

surnay / surnāy — Իրանում և Կենտրոնական Ասիայի որոշ շրջաններում,

zurna — Անատոլիայում, Կովկասում և Բալկաններում,

surma / surnā — տարբեր թյուրքական և սլավոնական տարածքներում,

zamr — արաբական աշխարհում,

shehnai — Հնդկաստանում։

Հենց Օսմանյան կայսրության շրջանում զուռնան ստացավ շատ լայն տարածում։

Զուռնան դարձավ mehter — օսմանյան ռազմական երաժշտության կարևորագույն գործիքներից մեկը։

Զուռնան դարձել էր Օսմանյան կայսրության ռազմական և հանդիսավոր մշակույթի մաս։

Ինչու եմ ատում

Զուռնան հորմոնիա չունի, վեհության չի տրամադրում, խորքային կենտրոնացում չի պահանջում։

Դա ապակենտրոնացնում է, ապատրամաբանական լարերի վրա է խաղում, եթե կարճ` դա քոչվորների ռազմական գործիքն է, որը անջատում է մտածողությունը, միացնում` բնազդները։

Կոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոկում է Հայկական պետականության այսօրվա վիճակը` հորմոնիայի, տրամաբանության, վեհության բացակայությունը, որի խորհրդանիշն է զուռնան, որպես տոնական հավաքների գործիք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր