00:00:00

Երևանը ներառվել է ՌԴ Պետդումայի պատգամավորների ընտրություններում արտասահմանյան ամենաակտիվ ընտրատեղամասերի շարքում. Զախարովա

22:29, 20 սեպտեմբեր 2026 Արտաքին քաղաքականություն

Երևանը ներառվել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների ընտրություններում արտասահմանյան ամենաակտիվ ընտրատեղամասերի շարքում։ Այս մասին Վեստի-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Զախարովան նշել է, որ արտասահմանյան ընտրատեղամասերի թվում ընտրողների ակտիվությամբ առաջատար են նաև Բելգրադը, Կիպրոսը, Քիշնևը, Փհենյանը, Փհուկետը և Ղազախստանը։

«Ամենաակտիվ ընտրատեղամասերի թվում առաջատարներ են դարձել Երևանը, Բելգրադը, Կիպրոսը, Քիշնևը, Փհենյանը, Փհուկետը և Ղազախստանը»,-ասել է դիվանագետը։

Նա նաև հավելել է, որ այս տարի արտերկրում ռուսաստանցի ընտրողների մասնակցությունը «չափազանց բարձր» է։

Զախարովայի խոսքոբ՝ ցուցանիշները գերազանցում են նախորդ ընտրությունների դինամիկան։

Պետական դումայի իններորդ գումարման պատգամավորների ընտրությունները սկսվել են սեպտեմբերի 18-ին և ավարտվում են սեպտեմբերի 20-ին։ Միաժամանակ Ռուսաստանում անցկացվում են այլ տարածաշրջանային և մունիցիպալ ընտրություններ։

2026 թվականի միասնական քվեարկության օրը նախատեսվում է համալրել շուրջ 20,7 հազար պատգամավորական մանդատ և ընտրովի պաշտոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր