00:00:00

Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից. դեպքով զբաղվում են իրավապահները

12:09, 20 սեպտեմբեր 2026 Իրավական

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից արձագանքել են մամուլում հրապարակված լուրերին, ըստ որոնց՝ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի:

«Դեպքը տեղի է ունեցել շաբաթներ առաջ, դեպքը նկատել և անմիջապես իրավապահներին հաղորդում է ներկայացրել Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրինությունը։

Հրապարակման մեջ հիշատակված դայակը ազատվել է աշխատանքից, իսկ կատարվածի քրեաիրավական գնահատականը գտնվում է իրավապահ մարմինների իրավասության շրջանակներում։

Երեխայի առողջական վիճակը լավ է, նա շարունակում է խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը:

Հստակ է, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությամբ գործող որևէ հաստատությունում նման դեպքերը մեզ համար կարմիր գիծ են, բռնության որևէ դեպք չի հանդուրժվելու և արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասվում է պարզաբանման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր