00:00:00

Արցախցիները միջազգային հանրությանն ուղղված 4 պահանջ ներկայացրին Եռաբլուրում

21:05, 19 սեպտեմբեր 2026 Հասարակություն

Երևանում անցկացված սգո երթի մասնակիցները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջազգային հանրությանն ուղղված նամակ-խնդրագիր հրապարակեցին՝ ներկայացնելով 4 պահանջ։

 
Նամակ-խնդրագրով արցախցիները պահանջում են.
1.
Խստորեն դատապարտել հայության նկատմամբ Ադրբեջանի՝ ավելի քան 100 տարի շարունակվող ցեղասպանական քաղաքականությունը։
2.
Միջազգային իրավական ակտերի շրջանակում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ հայության նկատմամբ իրականացված ցեղասպանությունների համար։
3.
Ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ դա ներկայացնելով որպես Արցախի հայության՝ միջազգային և ԽՍՀՄ ներպետական իրավական ակտերի հիման վրա ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք։
4.
Գործուն միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման կատարումը։
Այդ որոշմամբ Ադրբեջանը պարտավորվել է ապահովել, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից հեռացած և վերադառնալ ցանկացող անձինք կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ։
Նամակ-խնդրագիրը ստորագրել են Հայաստանի և Արցախի մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։
Փաստաթուղթը նախատեսվում է փոխանցել ՄԱԿ-ի գրասենյակին և մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին։
Երթի մասնակիցները ծաղիկներ խորարհեցին «Արցախի կանչը» հուշակոթող-սյունաշարին:
Սգո երթի մասնակիցների համար «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում հոգեհանգստի կարգ կատարեց տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը (նախկինում Արցախի Դադիվանքի վանահայրն էր)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր