ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դանիայի հետ «Գրենլանդիայի անվտանգության» վերաբերյալ համաձայնագրի մասին։ Համաձայնագիրը թույլ կտա ԱՄՆ-ին պահպանել «մշտական վերահսկողություն Գրենլանդիայի անվտանգության և բոլոր մյուս կարիքների նկատմամբ»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը իր TruthSocial սոցիալական ցանցում ուրբաթ՝ սեպտեմբերի 18-ի երեկոյան։ Գրում է DW-ն։
Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնն իրավունք է ստացել Գրենլանդիայում «անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ կղզու և Միացյալ Նահանգների անվտանգությունն ապահովելու և պաշտպանելու համար»։ Ավելին, առանց ԱՄՆ-ի հաստատման, «Միացյալ Նահանգների հակառակորդները» չեն կարողանա ռազմական բազաներ հիմնել Գրենլանդիայում կամ «զգայուն ներդրումներ» կատարել Դանիայի ինքնավար շրջանում։ Սակայն Թրամփը պնդում է, որ գործարքը «Միացյալ Նահանգներին ոչինչ չի արժենա»
Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անմիջապես կսկսի ընդլայնել իր ռազմական ներկայությունը Գրենլանդիայի մի քանի մասերում: Նա նաև գովաբանել է իրեն այնպիսի համաձայնության հասնելու համար, որին, նրա խոսքով, իր նախորդները չէին կարողացել հասնել 100 տարի, և որի արդյունքները «մեծապես կգնահատվեն ամերիկյան ժողովրդի կողմից»: