00:00:00

Գինարբուք՝ խորհրդարանում. «Հրապարակ»

08:18, 19 սեպտեմբեր 2026 Մամուլ

Հրապարակ օրաթերթը գրում է.

«Երեկ խորհրդարանում լրագրողները նկատել-զգացել են, որ ՔՊ-ական պատգամավոր, փարաքարցի Լյուդվիգ Գյուլնազարյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ է գտնվում, այնպես, որ նույնիսկ հեռվից զգացվել է «բույրը»։ Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը հաճախ էր բարձրաձայնում ՀՀԿ-ական օդիոզ դեմքերի խորհրդարանական գինարբուքների մասին:

Այս մի գործոնով էլ իր թիմակիցներն արդեն չեն զիջում նախկին քեֆչիներին, որոշ այլ նախասիրությունների հարցում նրանցից մի բան էլ առաջ են անցնում։ Գլուլնազարյանը, ի դեպ, միակը չէ իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում։ Նրանք այն խավն են, որ առանց մի բաժակ բան խմելու` ընդմիջում չեն կարողանում անել:

Հիշեցնենք, որ, հեղափոխական կառավարության որոշմամբ, հաջորդ տարվանից պետական պաշտոնյաների, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորների աշխատավարձերը կրկնակի, երբեմն՝ բազմակի կբարձրանան: Պատգամավորները, օրինակ, 1.5 միլիոն դրամ են ստանալու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր