00:00:00

Դատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբ

19:10, 18 սեպտեմբեր 2026 Իրավական

Գագիկ Խաչատրյանը ցանկանում է մասնակցել դատական նիստերին, բայց ցավերի պայմաններում չի կարող: Հետևաբար միջնորդում եմ, որ հետագա դատական նիստերն անցկացվեն առանց իրեն։ Այս մասին դատարանում հայտարարեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Դատավոր Վարդգես Ստեփանյանը որոշում կայացրեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբ:

Հիշեցնենք, որ այս քրեական վարույթով Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված են խափանման միջոցներ բացակայելու արգելքը և գրավը: Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է 2026 թվականի սեպտեմբերի 2-ին:

Դատական նիստը հետաձգվեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր