Հակակոռուպցիոն կոմիտեն քիչ առաջ ձերբակալել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը` Հենրիկ Աբրահամյանին:
«Հայտնում ենք, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հ. Ա.-ի եղբայրը»,- մանրամասնեց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը: