Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի չաշխատելու պատճառն այն է, որ նրանք պատրաստ չէին գործարքի կնքմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իմ խնդիրն է այնպես անել, որ նրանք ցանկանան գործարք կնքել։ Հավանաբար, այս շաբաթ մենք կհայտարարենք բանկերից մեկի նկատմամբ պատժամիջոցների մասին, իսկ հաջորդ շաբաթ կհայտարարենք նոր պատժամիջոցների մասին։ Թրամփը ցանկանում է մեկընդմիշտ վերջ տալ դրան։ Իրանի ժողովուրդը մեծ ժողովուրդ է, նա հնարավորություն ունի վերադառնալու համաշխարհային համակարգ: Այժմ նա ենթարկվում է բռնաճնշումների։ Չի կարելի թույլ տալ, որ մարդկանց մի փոքր խումբ հավերժ մնա իշխանության»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը:
Խոսելով Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավագնացության արգելափակման մասին՝ Բեսենթը նշել է, որ ԱՄՆ-ի համար դա խոչընդոտ չէ, բայց շատ այլ երկրների համար խնդիր է:
«Երկու տարի անց Հորմուզի նեղուցը կդառնա ջրի անօգուտ հատված։ Նավթը կտեղափոխվի ցամաքով անցնող խողովակաշարերով»,-հավելել է նա: