00:00:00

Ադրբեջանն ու Հայաստանն աշխատում են փոխադարձ առևտրի ընդլայնման ուղղությամբ. Ալիև

15:25, 01 սեպտեմբեր 2026 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանն ու Հայաստանը վերջ են տվել ավելի քան 30 տարի տևած հակամարտությանը՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագրի տեքստը։

 

Նա նշել է, որ Հարավային Կովկասը, որը երկար տարիներ մնացել էր հակամարտությունների գոտի, վերածվում է խաղաղության գոտու։ Ալիևն ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1993 թվականին ընդունված չորս բանաձևերը կատարվել են երեք տարի առաջ՝ դրանց ընդունումից 30 տարի անց։

 

«Ադրբեջանն արդեն նավթամթերք է մատակարարում Հայաստանին և ապահովում երրորդ երկրների բեռների տարանցումը։ Հայաստանի հետ համատեղ մենք աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալների ավելացման, դրա ապրանքատեսակների շրջանակի ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ»,-հայտարարել է Ալիևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր