Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը «ոտքի վրա» զրուցել են Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։ Ռիա Նովոստիին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո։ Ոտքի վրա», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ղրղզստանում անցկացվող միջոցառումների ժամանակ Պուտինի և Ալիևի շփումների մասին հարցին։
Պուտինը երեկ ժամանել է Ղրղզստան, որտեղ տեղի է ունենում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը։ Ադրբեջանի նախագահը մասնակցել է «ՇՀԿ +» միջոցառումներին։
Երեքշաբթի օրը նախատեսված են Ռուսաստանի ղեկավարի և Նիկոլ Փաշինյանի երկկողմ բանակցությունները։