00:00:00

Առնո Ավետիսյանը ՝ Մ16 տարեկանների առաջին կատեգորիայի մրցաշարի հաղթող

10:14, 01 սեպտեմբեր 2026 Սպորտ

 

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած մինչև 16 տարեկանների «Բոհդան Տոմաշևսկու գավաթ» առաջին կատեգորիայի մրցաշարում հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը։

 

Եզրափակիչում Ավետիսյանը երկու սեթում՝ 6։2, 7։5 հաշվով, առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Իգոր Բարտնիկի նկատմամբ։

 

Այսպիսով, Առնո Ավետիսյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է մինչև 16 տարեկանների առաջին կատեգորիայի մրցաշարում։

 

Զուգախաղի եզրափակիչում Առնո Ավետիսյանն ու ուկրաինացի Վլադիսլավ Բոհոմոլկինը 6։2, 6։2 հաշվով հաղթել են լեհ Միխալ Խիլային և ուկրաինացի Վոլոդիմիր Շիրշկովին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր