00:00:00

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում լոգիստիկ կենտրոնների հարվածելու մասին

22:33, 31 օգոստոս 2026 Աշխարհ

 

 

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի ԶՈւ–ի ապահովման համար օգտագործվող լոգիստիկ ենթակառուցվածքների մի քանի օբյեկտների հարվածներ հասցնելու մասին, որոնց թվում է նաև «Յուժնի» նավահանգստում ռազմական բեռով նավը, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ, ըստ ՌԴ ՊՆ–ի, ռուսական զորքը շարունակում է խմբային հարվածներ հասցնել Ուկրաինայի լոգիստիկ օբյեկտներին և Ուկրաինայի զինված ուժերին սպասարկող նավերին։
Մասնավորապես, «Յուժնի» նավահանգստում հարված է հասցվել բեռնանավի։ ՌԴ ՊՆ–ն պնդում է, որ նավի վրա ուկրաինական զորքերի համար նախատեսված ռազմական գույք է եղել։

Հարված է հասցվել նաև Օդեսայի մարզի Ներուբայսկոյե բնակավայրի լոգիստիկ կենտրոնին։ ՌԴ ՊՆ–ի տվյալներով՝ օբյեկտն օգտագործվել է Օդեսայի նավահանգստով ժամանող ռազմական բեռների պահեստավորման և հետագա բաշխման համար։

Ռուսական գերատեսչությունը հայտնել է նաև Կիևի մարզում երկու լոգիստիկ օբյեկտների խոցման մասին։ Հարվածային անօդաչուները հարձակվել են Պոգրեբի բնակավայրում գտնվող «DHL լոգիստիկ» կենտրոնի վրա։

Ըստ ՌԴ ՊՆ–ի՝ կենտրոնի պահեստներն օգտագործվել են տարբեր նշանակության անօդաչուների և դրանց բաղադրիչների պահման համար։

Հաղորդվում է նաև, որ Բորիսպոլում խոցվել է «Զամմլեր սկլադ» առևտրալոգիստիկ կենտրոնը, որն օգտագործվել է Ուկրաինայի զինված ուժերին արևմտյան երկրների կողմից մատակարարվող ռազմական բեռների պահեստավորման և բաշխման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր