00:00:00

TRIPP-ի շրջանակում բանակցությունների համար երկու պաշտոնյա կմեկնի Վաշինգտոն

23:38, 27 օգոստոս 2026 Աշխարհ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 27-ի որոշմամբ  «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակներում ԹՐԻՓՓ զարգացման ընկերության (TRIPP Development Company) կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի շուրջ բանակցությունների նպատակով վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Սուջյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ կգործուղվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)։

Որոշման մեկ այլ կետով նախատեսվում է գործուղման վերաբերյալ հաշվետվությունը վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում ներկայացնել վարչապետի աշխատակազմին և ԱԳՆ-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր