00:00:00

ԲԴԽ-ն Քոչարյանի գործը ձգձգելու համար դադարեցրել է Աննա Դանիբեկյանի լիազորությունները

17:50, 27 օգոստոս 2026 Իրավական

Բարձրագույն դատական խորհուրդը 2024 թվականի հուլիսի 16-ին բավարարել էր արդարադատության նախարարի միջնորդությունը և էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրել Երևանի առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի գործը, որն ավարտվել էր վաղեմության ժամկետի հիմքով, տևել է 4 տարի 4 ամիս։ Խորհուրդը արձանագրել էր, որ դատավորը չի կատարել օրենքով իրեն վերապահված պարտականությունները, ինչի հետևանքով դատավարությունը ձգձգվել է։

Անդրեասյանը նշել էր, որ Քոչարյանի գործն ունեցել է բացառիկ կարևորություն, ուստի Դանիբեկյանը պարտավոր էր այն կազմակերպել արդյունավետ և ողջամիտ ժամկետում։ ԲԴԽ որոշումն ընդունվել էր միաձայն և համարվել վերջնական։

Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր 2024 թվականի մարտի 1-ին։ Դատավորի նկատմամբ ներկայացված մեղադրանքների թվում եղել են դատական նիստերի անհիմն հետաձգումները և դատական սանկցիաներ կիրառելու իրավունքը չօգտագործելը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր